Բաժին. Տնտեսական

Գործատուն պարտավոր է աշխատակցին տրամադրել պարետի կողմից սահմանված նմուշի տեղեկանք

Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշման համաձայն նախատեսվում է ապրիլի 1-ից ժամը 23։59-ից գործատուն պարտավոր է աշխատակցին տրամադրել պարետի կողմից սահմանված նմուշի տեղեկանք։

Միայն նման տեղեկանքի և քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի առկայության պայմաններում քաղաքացին իրավունք կունենա գնալ աշխատանքի վայր և վերադառնալ տուն։

Սահմանափակումը կտևի մինչև ապրիլի 12-ը ժամը 23։59-ը։

Share