Բաժին. Տնտեսական

Վիվա-ՄՏՍ. Շփվիր և ծանոթացիր առցանց՝ «#LikeU» հավելվածով. ստացիր 30 օր՝ փորձնական

Կյանքն առցանց ակտիվ է և հետաքրքիր: Այժմ մինչև 2020թ. ապրիլի 14-ը, ներառյալ, Վիվա-ՄՏՍ-ի «#LikeU» հավելվածը ներբեռնելու և ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը ստանում է 30 օր ծառայությունը փորձնական օգտագործելու հնարավորություն՝ 14 օրվա փոխարեն:

Ներբեռնեք անվճար՝ Play Store:

Փորձնական շրջանի ավարտից հետո ծառայության գինը կազմում է օրական 50 դրամ:

Առաջարկը հասանելի է միայն առաջին անգամ բաժանորդագրվողների համար:

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share