Բաժին. Տնտեսական

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ սպասվող չվերթների մասին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է սպասվող չվերթների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 25-ին կիրականացվի Միսնկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից  (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): 

Մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):

«Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-հայտնում են կոմիտեից:

Share