Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ Է 4600 ՏՈՆՆԱ ԾԻՐԱՆ

Երեկ` հուլիսի 6-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Արարատի մարզ կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահին  ներկայացվել է նաև հաշվետու ժամանակաշրջանում մարզում կատարված գյուղատնտսական աշխատանքների մասին ամփոփ հաշվետվություն: Ըստ հրապարակված տվյալների` արդեն իսկ իրացվել է 13 հազար տոննա ծիրան, որից՝ 4600 տոննան արտահանվել է Ռուսաստան և Վրաստան:

Նշենք, որ սկզբնական շրջանում մեկ կգ ծիրանը վաճառվել է 2000 դրամով, իսկ ներկա պահին՝ 500-600 դրամով: 

Սպասվում է, որ այս տարվա ծիրանի բերքի ծավալը 18-20 հազար տոննայով կգերազանցի նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Share