Տնտեսական | 20:56 23/06/17

2017թ. հունվար-ապրիլին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 9.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին չորս ամսում Հայաստանում արտադրվել է 136.2 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը 2016թ, համանման ցուցանիշից ավել է 9.1%-ով։

Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 33.4%-ով և կազմել 2,845 տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 11.1%-ով և կազմել 3,659 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 34.6%-ով և կազմել 2,439 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունը նվազել է 7.7%-ով և կազմել 3,948 տոննա։ Ալյումինե գլանվածքի արտադրությունն աճել է 42.7 անգամ և կազմել 128 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 0.5%-ով և կազմել 9,939 տոննա։ Պողպատյա խողովակների արտադրությունն աճել է 67.8%-ով և կազմել 2,914 տոննա։