Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՇՈՒՐՋ 266 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին մեր հանրապետություն են ժամանել 266155 զբոսաշրջիկներ: Ըստ համապատասխան հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների` ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 15%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 19.5%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ  80.5%-ը` ոչ ԱՊՀ երկրներին (որից 38%-ը` ԵՄ երկրներին):

Նշենք նաև, որ հաշվետու այս նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 274621 մարդ:  2010թ.  հունվար-հունիսի նկատմամբ  ցուցանիշի  աճի  տեմպը կազմել է 118.3%:

Share