Բաժին. Տնտեսական

ՄԱՅԻՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 6.8% ԱՃ

2011 թվականի մայիս ամսվա արդյունքներով հանրապետությունում ավտոմեքնաների առևտրի ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է շրջանառության համախառն ծավալի 6.8% աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքի ծավալն, ընթացիկ գներով, ներառյալ նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, կազմել է 6101.0 մլն դրամ:

Հրապարակած տվյալների համաձայն, 2011 թվականի մայիս ամսվա արդյունքներով ավտոմեքենաների առևտրի տեսակարար կշիռը հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում կազմել է 3.9%:

Share