Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԻՍԻՆ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 32.5%-ՈՎ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ` 4.3%-ՈՎ

2011 թվականի հունիս ամսվա արդյունքներով ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ  աճել է 10.4%-ով` կազմելով 441.0  մլն դոլար (165.4 մլրդ դրամ):  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` ամսական կտրվածքով ցուցանիշը գրանցվել է անկում` 7%-ի սահմաններում:

Միևնույն ժամանակ, 2011 թվականի հունիսին մայիս ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 1.1%-ով և կազմել 115.6 մլն դոլար (43.3 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում կրճատվել են 9.5%-ով և կազմել 325.4 մլն դոլար (122.1 մլրդ դրամ):
 
Նշենք նաև, որ հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 32.5%-ով, իսկ ներմուծման ծավալները` 4.3%-ով:

Share