Բաժին. Ֆինանսական

ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Արտաշատում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Արարատի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը և ԿԲ գործունեությունը:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 23-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի դրամանիշերի պատմությունը՝ անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը, գլխավոր դրամատան գործառույթները և ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանությանը նվիրված նյութեր:

Նշենք, ո ր Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար:

Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ազգային դրամի պատմությանը նվիրված ցուցահանդեսներ կազմակերպվել են Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում և Աշտարակում:

Share