Բաժին. Ֆինանսական

Հրազդանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես

Հրազդանում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» խորագրող ցուցահանդես: Այն կտևի մինչև սեպտեմբերի 29-ը և Կոտայքի մարզի բնակիչներին կներկայացնի ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:

Սպասվում է, որ կկազմակերպվեն նաև դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Նշենք, որ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում և Արտաշատում:

Share