Բաժին. Ֆինանսական

Հայաստանի ֆինանսական շուկայում արձանագրվել են տոկոսադրույքների աճ

Օգոստոս ամսվա երկրորդ կեսին հայաստանյան ֆինանսական շուկայում արձանագրվել են տոկոսադրույքների աճի միտումներ՝ պայմանավորված ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տոկոսային կետով բարձրացմամբ:

Այդուհանդերձ, Կենտրոնական բանկն արձանագրել է, որ ամսական կտրվածքով տոկոսադրույքները ցուցաբերել են համեմատաբար կայուն վարքագիծ. միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը օգոստոսի վերջի դրությամբ կազմել է 8.25% (հուլիսի վերջի նկատմամբ նվազումը 0.3 տոկոսային կետ), մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 8.8% (նվազումը՝ 0.1 տոկոսային կետ), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 8.6% (աճը՝ 0.3 տոկոսային կետ):

Share