Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 18/12/13

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.28 դրամով և կազմել 405.25 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով և կազմել 557.22 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 12.29 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.81 դրամով և կազմել 662.91 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 27.97 դրամով և կազմել 16048.58 դրամ: Արծաթի գինն աճել է 6.95 դրամով և կազմել 260.84 դրամ: Պլատինի գինը նվազել է 0.83 դրամով և կազմել 17641.39 դրամ:

Share