Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 01/04/14

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 1-ին, բորսայում կայացել է 2500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.00 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 54 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 66900000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.55%, փակմանը` 7.51%, առավելագույնը` 7.55%, նվազագույնը` 7.51%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.52%:

Share