Բաժին. Ֆինանսական

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի տասերորդ թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում

2014թ. ապրիլի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխում:

Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս ժամկետայնությամբ, 10% արժեկտրոնի տոկոսադրույքով, 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` 1,000,000,000 ՀՀ դրամ ծավալով։

Ընկերության պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,478,193,315 ՀՀ դրամ: Արդյունքում պարտատոմսերն ամբողջությամբ տեղեաբաշխվել են, Ընկերության հասույթը կազմել է 981,365,520 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 97,625.24 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10,7688%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 10,9501%:  

Ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի երեք թողարկումները թույլատրված են առևտրի և շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կորպորատիվ պարտատոմսերի ազատ շուկայում:

Տեղաբաշխման մանրամասն տվյալները կարող եք ներբեռնել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնից՝ www.nasdaqomx.am

Share