Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. ուժը կորցրած է ճանաչվել «ԴԻՆԱՅՆ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան

Կենտրոնական բանկի խորհրդի մայիսի 20-ի թիվ 127 Ա որոշումով ուժը կորցրած է ճանաչվել «ԴԻՆԱՅՆ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պողոտա 17 շենք, թիվ 4 և ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Ֆուչիկի փողոց 27/21 հասցեներում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե135 լիցենզիան (տրված` 07.11.2008թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:

«ԴԻՆԱՅՆ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո: 

Share