Բաժին. Ֆինանսական

Արմսվիսբանկը՝ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից թողարկված պարտատոմսերի 10րդ թողարկման շուկա ստեղծող

2014թ. մայիսի 19-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ին, որը բորսայի անդամ է 2007թ.-ի սեպտեմբերի 14-ից, շնորհել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տասներորդ թողարկման (NMCCB2A) շուկա ստեղծողի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 15-ին Ազգային Հիփոթեքային Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի  10% եկամտաբերությամբ պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ընգրկելով հիմնական Abond ցուցակում, ինչպես նաև թույլատրվեցին հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Որպես Շուկա ստեղծող Արմսվիսբանկը կապահովի պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը: Հարկ է նշել, որ Արմսվիսբանկը շուկա ստեղծողի գործառույթներ է իրականացնում նաև «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի (AHEK) համար, որնք ցուցակված են Բոսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում:

Share