Բաժին. Ֆինանսական

«Tax Free»՝ կանխիկ Կոնվերս Բանկում

2014թ.-ի մայիսի 17-ից «Tax Free» համակարգի ՀՀ-ի խանութներից ձեռք բերված  ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն Կոնվերս Բանկում կարելի է ստանալ կանխիկ.

Կոնվերս Բանկն առաջինն ու դեռևս միակ բանկն է Հայաստանում, որտեղ «Tax Free» համակարգով օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների համար վերադարձվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը կարելի է ստանալ կանխիկ: Օտարերկյա քաղաքացիները, գնումներ կատարելով Tax Free խանութներից, դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում ապրանքների ԱԱՀ-ն կանխիկ կարող են ստանալ Երևանի և Գյումրիի օդանավակայաններում գտնվող Կոնվերս Բանկի «Զվարթնոց օդանավակայան» և «Շիրակ» մասնաճյուղերից:

«Կոնվերս Բանկը կարևորում է օտարերկյա քաղաքացիների կողմից Հայաստանում կատարված գնումների ծավալի մեծացումը: Համակարգն արդեն գործում է աշխարհի շատ երկրներում, և մենք հպարտ ենք լինել հայաստանյան բանկերից առաջինն ու դեռևս միակը, որտեղ կարելի է ստանալ ԱԱՀ-ն կանխիկ», – ասաց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

ԱԱՀ-ն ստանալու համար օտարերկրյա անձը պետք է խանութում լրացնի հատուկ փաստաթուղթ, որը, ՀՀ մաքսային մարմնի կողմից կնքված և «Ենթակա է վերադարձման» գրառումով, անձնագրի,  ապրանքի գնման անդորրագրի կամ ՀԴՄ կտրոնի և նստեցման կտրոնի հետ միասին հարկավոր է ներկայացնել Կոնվերս Բանկի «Զվարթնոց օդանավակայան» կամ «Շիրակ» մասնաճյուղեր:

Հիշեցնենք, որ «Tax free» համակարգը Հայաստանում գործում է 2014թ.-ի մարտի 1-ից՝ համաձայն ՀՀ կառավարության 2013թ.-ի դեկտեմբերի 12-ի  թիվ 1403-Ն որոշման:

Share