Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. գյուղատնտեսության միկրովարկավորման նպատակով CitiBanki-ից և OPIC-ից ներգրավվել է 10 մլն $

Նյու Յորք. Citibank-ը և Overseas Private Investment Corporation (“OPIC / ՕՓԻՔ”) հունիսի 24-ին հայտարարել եին, որ կիրառելով իրենց առկա գործակցական շրջանակը, ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ տրամադրում են 10 մլն. դոլար վարկային գործիք՝ նպատակ ունենալով օժանդակություն ապահովել Հայաստանի Հանրապետությունում ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գյուղատնտեսական միկրոֆինանսական պորտֆելին: Վարկային գործիքը բաղկացած է $5 մլն. ԱՄՆ դոլար և 2012թ-ին տրամադրված առանձին $5 մլն. ԱՄՆ վարկային գործիքիների երկարաձգված մասերից:

Ֆինանսավորմանն ուղղված գործակցությունը կխթանի ՀՀ միկրոձեռնարկատերերի և փոքր ձեռնարկատիրության ֆինանսականը և ներգրավմանը գյուղատնտեսական սեկտորում: Վերոգրյալը հանդիսանում է Սիթիի և ՕՓԻՔ-ի համագործակցությամբ իրականացվող գործունեության մի մաս, որի նպատակն է օժանդակել աշխարհի զարգացող շուկաների միկրոֆինանսական վարկավորմանը: Համագործակցելով ՕՓԻՔ-ի հետ, Սիթին մշակել է ֆինանսական միջոցների բաշխման նոր մոդել՝ ուղղված զարգացող շուկաներում միկրո ձեռնարկատիրության համար ֆինանսավորման բարելավմանը, և 2012թ.-ին Գերազանց Բիզնեսը Համայնքում մրցանակաբաշխության Միջազգային կատեգորիայում զբաղեցրել է առաջին տեղը:

«Հասանելիության ընդլայնումը հանդիսանում է Սիթիի ֆինանսական ներգրավման աշխատանքի հիմնաքարը, և մենք ուրախ ենք շարունակել մեր ազդեցիկ համագործակցությունը ՕՓԻՔ-ի հետ՝ ընդլայնելով ֆինանսական ներգրավվածությունը, խթանելով տնտեսական կարողություններին և խրախուսելով հայաստանյան գյուղատնտեսական սեկտորի կայուն զարգացումը»,- ասաց Սիթի Քոմյունիթի Դիվելոփմենթ ընդ Ֆայնենս ընկերության համաշխարհային տնօրեն Բոբ Անիբալը:

«Փոքր բիզնեսների և գյուղացիական տնտեսությունների համար, անվտանգ և մատչելի կապիտալի հասանելիությունը թույլ է տալիս նրանց կայանալ և ապահովել կայուն կենսամիջոցներ:»

«Վերջին տարիներին, ՕՓԻՔ-ի գործակցությունը Սիթիի հետ թույլ է տվել ՕՓԻՔ-ին էլ ավել առաջ գնալ իր աշխատանքներում՝ ուղղված Սիթիի զարգացող շուկաներում մասնավոր վարկավորման ընդլայնման միջոցով ամբողջ աշխարհում զարգացման խթանմանը»-ասաց  ՕՓԻՔ-ի նախագահ և գործադիր տնօրեն Էլիզաբեթ Լիթլֆիլդը: «Վարկավորման այս նոր գործիքը, որը կխթանի հայաստանյան գյուղատնտեսական սեկտորի զարգացումը,  այն գործակցության ևս մեկ կարևոր արդյունք է, որը թույլ է տալիս օգտագործել մասնավոր կապիտալը հանրային շահի օգտին:»

«Մենք բարձր ենք գնահատում Սիթիի և ՕՓԻՔ-ի զարգացող համագործակցությունը միկրոֆինանսավորման և հատկապես մեր երկրի գյուղական սեկտորի ֆինանսավորման ոլորտում:»,-ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: «Այս համագործակցությունը թույլ կտա առաջին հերթին հզորացնել գյուղատնտեսական հաճախորդների վարկավորման մեր կարողությունները, ինչը կենսական է Հայաստանի գյուղական շրջանների զարգացման համար:»

Share