Կոնվերս Բանկի աջակցությամբ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ու Արամ Խաչատրյանի անվան եռյակը համատեղ կազմակերպեցին վերջին ժամանակներում արդեն ավանդական դարձած Հայաստանի մարզային համերգներից ևս մեկը՝ Դիլիջանի Արվեստի պետական քոլեջում: Տրիոյի համերգների և մարզային երաժշտական դպրոցներում իրականացվող վարպետության դասերի գլխավոր նպատակն է ողջ Հայաստանում բարձրացնել դասական երաժշտության մասին իրազեկումն ու օգնել դպրոցների սաներին ավելի որակյալ կրթություն ստանալ:
«Դիլիջանում Կոնվերս Բանկի մասնաճյուղը գործում է մեկ տարուց ավելի, և մեզ համար շատ կարևոր է մեր ներդրումն ունենալ տարածաշրջանի մշակութային կյանքում: Շատ ուրախ ենք, որ Կոնվերս Բանկի լավ բարեկամ Խաչատրյան Տրիոն Դիլիջանում համերգով է հանդես եկել: Կոնվերս Բանկն էլ իր հերթին ցուցաբերել և ցուցաբերելու է իր աջակցությունը նման նախագծերին», – նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Կոնվերս Բանկը Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի և Տրիոյի գործունեությանը միացել է 2013-ին՝ իր 20-ամյակի առթիվ: Այդ տարվանից ի վեր Բանկը հանդես է եկել բազմաթիվ ծրագրերով՝ երեխաների կրթության և իրազեկման մակարդակի բարելավմանն ուղղված: