Բաժին. Ֆինանսական

Alibaba-ն իր արժեթղթերը կտեղաբաշխի Նյու Յորքի ֆոնդային բորսայում

Էլեկտրոնային առևտրի չինական հսկան՝ Alibaba ընկերությունը, որը մտադիր է իրականացնել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենախոշոր IPO-ն (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում),  որոշել է որպես տեղաբաշխման հարթակ ընտրել Նյու Յորքի NYSE ֆոնդային բորսան: Նյու Յորքի մյուս խոշոր բորսան՝ Nasdaq-ը, որտեղ շրջանառվում են հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների (Apple, Google, Microsoft և այլն) արժեթղթերը, չի կարողացել այս պայքարում հաղթող դուրս գալ:

Alibaba ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ NYSE-ում ընկերության արժեթղթերը կշրջանառվեն BABA  հապավմամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Alibaba ընկերությունը մտադիր է գնել Սինգապուրի փոստային ծառայության արժեթղթերի 10,35%-ը: Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 249 մլն ԱՄՆ դոլար:

Alibaba ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները բիզնեսի ոլորտում առևտրային գործառնություններն  ու օնլայն-առևտուրն է:

Share