Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկը 2014թ Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությանը նվիրված 100 դրամանոց է թողարկել

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ թողարկվել է «2014 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» նոր արծաթե հուշադրամը 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսին 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների անվանումներն ու դրոշներն են, կենտրոնում «2014 FIFA WORLD CUPTM» մակագրությունն է:

Տեխնիկական չափանիշները.

Անվանական արժեքը՝ 100 դրամ
Մետաղը և հարգը՝ արծաթ 9250
Քաշը՝ 20,0 գ
Տրամագիծը՝ 38,60 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Տպաքանակը՝ մինչև 5 000 հատ

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Geiger Edelmetalle» դրամահատարանում:

Share