Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 04/07/14

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 4-ին, բորսայում կայացել է 2600000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.00 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 14 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 14000000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.25%, փակմանը` 7.00%, առավելագույնը` 7.25%, նվազագույնը` 7.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.2083%:

Share