Բաժին. Ֆինանսական

Բանկերի և ֆինանսական կազմակերպությունների մրցույթում հաղթել է Կոնվերս Բանկը

Կոնվերս Բանկը ճանաչվել է Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների  արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական  միության կազմակերպված մրցույթի հաղթողը:

Մրցույթը տեղի է ունեցել հուլիսի 5-ին, Աղվերանում՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մասնակիցներն էին բանկերի և ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցները: Մրցույթի մասնակից թիմերին առաջարկվել է 20 հարց ՀՀ աշխատանքային օրենսգրքից: Յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար մասնակիցները պետք է ընտրեին  3 տրված տարբերակներից մեկը:

Մրցույթի եզրափակչում Կոնվերս Բանկի ու Հայէկոնոմբանկի թիմերը հավաքեցին հավասար քանակով միավորներ: Լրացուցիչ հարցին ճիշտ է պատասխանել Կոնվերս Բանկի թիմը, ինչի արդյունքում և ճանաչվել է ողջ մրցույթի հաղթողը:

«Կոնվերս Բանկի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը մեր աշխատանքի բարձր մակարդակի ապահովման նախադրյալներից ամենակարևորն է: Մենք ողջունում ենք նման մրցույթներն ու համոզված ենք, որ որակը կատարելագործելու համար չափազանց կարևոր է այլ հաստատությունների մասնագետների հետ հաղորդակցությունը», – նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, ողջունելով իր աշխատակիցների հաղթանակը:

Միջոցառման կազմակերպիչների հիմնական նպատակն էր ստուգել ֆինանսական համակարգի աշխատակիցների իրազեկվածության մակարդակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով օրենսգրքի խնդրահարույց հարցերը: Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների  արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական  Միության նախագահ Լաուրա Հակոբյանը նշել է, որ հետագայում բանկերի և ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների համար կկազմակերպվեն հատուկ դասընթացներ այս թեմայով:

Share