Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. կասեցվել է «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ գրավատան լիցենզիան

Կենտրոնական բանկի նախագահի հուլիսի 14-ի թիվ 1/759Ա որոշմամբ կասեցվել է «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե217 լիցենզիայի գործողությունը մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը: Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել  միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:

Share