Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. «Ապագայի թիմ» ծրագրի իրականացման արդյունքում բանկում աշխատանքի է անցել 20 երիտասարդ մասնագետ

Կոնվերս Բանկում ավարտվեց այս տարվա առաջին «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը և մեկնարկեց հաջորդ ծրագրի համար երիտասարդների հավաքագրումը: 1,5 ամիս շարունակ Կոնվերս Բանկի առաջատար մասնագետները հատուկ մշակված ծրագրի շրջանակներում դասավանդում էին նախընտրական փուլերը հաղթահարած 25 երիտասարդների: Ծրագրի արդյունքում Կոնվերս Բանկում աշխատանքի անցավ 20 երիտասարդ մասնագետ:

««Ապագայի թիմ» ծրագիրը չափազանց կարևոր է մեզ համար, քանի որ եռանդուն երիտասարդ մասնագետներին աշխատանքային պրոցեսում ներգրավելը մեր հաջողության կարևորագույն գրավականներից է», – նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Յուրաքանչյուր տարի Կոնվերս Բանկում աշխատանքի են անցնում բուհերի տասնյակ շրջանավարտներ: Առաջին անգամ «Ապագայի թիմ» ծրագիրը անց է կացվել 2012-ին: Ծրագրի ավարտին 20 մասնակից դարձան Կոնվերս Բանկի աշխատակից: 2013-ին ծրագիրն  իրականացվեց 2-րդ անգամ, որից հետո կրկին բարձր առաջադիմություն ցուցաբերած երատասարդ մասնագետները իրենց կարիերան շարունակեցին Կոնվերս Բանկում:

Այժմ Կոնվերս Բանկը հայտարարում է 2014-ի երկրորդ «Ապագայի թիմ» ծրագրի մեկնարկ: Ծրագրի մասնակիցներն ընտրվել են ըստ հատուկ մշակված թեստավորման եւ անհատական հարցազրույցի: Դասընթացներն անց են կացվում Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակի ուսումնական կենտրոնում: Ապագայի թիմ ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.conversebank.am/hy/future-team/ հասցեում:

Share