Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ բոլոր ժամանակների ամենախոշոր IPO-Ները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, էլկտրոնային առևտրի աշխարհի խոշորագույն հարթակներից մեկը համարվող Alibaba ընկերությունը պատրաստվում է իր արժեթղթերի առաջնային տեղաբաշխմանը: Նախնական գնահատականների համաձայն սույն IPO-ն բոլոր հնարավորություններն ունի դառնալու ԱՄՆ պատմության մեջ ամենախոշորը: Ընկերությունը պլանավորում է արժեթղթերը վաճառել 60-66 դոլար գնով, ինչի արդյունքում ընկերության կապիտալիզացիան կհասնի 150 մլրդ դոլարի, իսկ IPO-ի արդյունքում ներգրավված գումարը կկազմի մոտ 20.1 մլրդ դոլար: Alibaba-յի IPO-ն ամերիկյան Forbes պարբերականի համար առիթ է հանդիսացել հրապարակելու ԱՄՆ պատմության ընթացքում իրականացված ամենախոշոր 10 IPO-ն:

Մինչ այսօր ամենախոշոր IPO-ն է համարվում Visa վճարային համակարգի կողմից իրականացված արժեթղթերի առաջնային տեղաբաշխումը, որը կայացել է 2008թ.-ի մարտի 18-ին: IPO-յի ընթացքում ներգրավվել է 17.9 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Facebook-ն է: IPO-ն իրանացվել է 2012թ.-ի մարտի 17-ին՝ ներգրավվել է 16 մլրդ դոլար: Երրորդը General Motors-ն է, IPO-ն իրանականացվել է 2010թ.-ի նոյեմբերի 17-ին, ներգրավվել է 15.8 մլրդ դոլար:

Kraft Foods-ը չորրորդն է՝ 2001թ. հունիսի 12 8.7 մլրդ դոլար: Հինգերորդ հորիզոնականում է UPS-ը՝ 1999թ. նոյեմբերի 9 – 5.5 մլրդ դոլար: CIT Group-ը վեցերորդն է՝ 2002թ. հուլիսի 1 – 4.6 մլրդ դոլար: Յոթերորդ տեղում է The Travelers Companies-ը՝ 2002թ. մարտի 21 – 3.9 մլրդ դոլար: HCA Holdings-ը ութերորդ հորիզոնականում է՝ 2011թ. մարտի 9 – 3.8 մլրդ դոլար: Goldman Sachs բանկն իններորդն է՝ 1999թ. մայիսի 3 – 3.7 մլրդ դոլար: Տասնայկը եզրափակում է People’s United Financial կորպորացիան՝ 2007թ. ապրիլի 11 – 3.4 մլրդ դոլար:

Share