Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. խորհուրդի նիստ 23/09/14

Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 23-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ը՝ ուժը կորցրած ճանաչելով ՀՀ ԿԲ խորհրդի 08.06.2005թ. թիվ 296 Ն որոշումը: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը» կանոնակարգ 5/08-ում:

Խորհուրդը «Անելիք» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին, «ԳՈԼԴ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ն ստացել է գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա:

Share