Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական Բանկ. Գրանցվել է մասնաճյուղի գործունեության դադարեցում

ՀՀ Կենտրոնական բանկից B24.AM-ին տեղեկացնում են, որ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի հոկտեմբերի 13-ի որոշումով գրանցվել է  «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:

Կենտրոնական բանկից տեղեկացնում են նաև, որ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի հոկտեմբերի 13-ի որոշմամբ կասեցվել է «ՆՈՐ ՍԱԶ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 099 լիցենզիայի գործողությունը՝ 6 ամիս ժամկետով:

Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ: 

Share