Բաժին. Ֆինանսական

Եվրոգոտում կապիտալի արտահոսքն ուժգնանում է

Վեց ամսվա ընթացքում եվրոգոտու պարտքային շուկաներից տեղական և օտարերկրյա ներդրողների կողմից դուրս է բերվել 187,7 մլրդ եվրոյի ակտիվ, ինչը 1999-ից առայսօր տարածաշրջանում նկատված առավելագույն ցուցանիշն է:

Եվրոյի փոխարժեքի նվազման արդյունքում` միասնական արժույթի բլոկը ստիպված է համակերպվել ֆինանսական ակտիվների շուկայից ներդրումների աննախադեպ արտահոսքի հետ, գրում է Bloomberg գործակալությունը: 2014-ի ընթացքում զարգացած երկրների 9 արժույթների զամբյուղի նկատմամբ եվրոն արժեզրկվել է 2,7%-ով, ինչը 2010-ի պարտքային ճգնաժամից առայսօր արձանագրված խոշորագույն անկումն է:

Թեև Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին ժամանակին հայտարարել է եվրոյի թուլացման անհրաժեշտության մասին` հանուն դեֆլյացիայի զսպման և եվրոպական արտահանման մրցունակության բարձրացման, այդուամենայնիվ, վերլուծաբանները զգուշացնում են, որ տարածաշրջանի տնտեսությունը մեծապես կտուժի, եթե կապիտալի արտահոսքը շարունակվի նման տեմպերով:

Share