Բաժին. Ֆինանսական

Procter & Gamble-ը մեղադրվում է հարկային խարդախությունների համար

Արգենտինայի իշխանությունները ժամանակավորապես կասեցրել են Procter & Gamble-ի (P&G) կենցաղային քիմիայի ապրանքների արտադրությունը երկրում` ամերիկյան ընկերությանը մեղադրելով հարկային խարդախությունների համար:

P&G-ը կասկածվում է հարկային վճարումները նվազեցնելու նպատակով ներկրումների ծավալը երկրում 138 մլն դոլարով ավելացնելու և դրամական միջոցները Արգենտինայից դուրս բերելու փորձում:

Հարկային բոլոր վճարումները կատարելու և մաքսային տուգանքները վճարելու դեպքում միայն Արգենտինայի Դաշնային հարկային ծառայությունը P&G-ին թույլ կտա վերսկսել իր գործունեությունը:

Ամերիկյան ընկերությունն առայժմ այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ չի արել:

Share