Բաժին. Ֆինանսական

Բիլ Գեյթսի հիմնադրամի միջոցների միայն 10%-ն է հասել Աֆրիկա

Bill & Melinda Gates Foundation-ը աշխարհի աղքատ երկրներում սովի դեմ պայքարի համար հատկացրել է, ընդհանուր առմամբ, 3 մլրդ դոլար, որի մեծ մասը, սակայն, ծախսվել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և զարգացած այլ երկրներում: Մինչդեռ` իրական հասցեատիրոջը բաժին է ընկել միջոցների միայն 10%-ը, գրում է բրիտանական The Guardian-ը:

Grain հետազոտական խմբի հրապարակած զեկույցի տվյալներով` վերջին տասը տարում հիմնադրամի կողմից հատկացված միջոցների գրեթե կեսը փոխանցվել է գլոբալ հետազոտություններ իրականացնող ցանցերին, ինչպիսիք են Համաշխարհային բանկը և ՄԱԿ-ի գործակալությունները, ինչպես նաև Աֆրիկայում աշխատող խմբերին:

Եվս 1,5 մլրդ դոլար էլ ծախսվել է գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող հարյուրավոր կազմակերպություններում: Դրամաշնորհների առյուծի բաժինը` ավելի քան 80%-ը, ստացել են ամերիկյան և եվրոպական կազմակերպությունները:

Համալսարաններին և ազգային հետազոտական կենտրոններին տրամադրված 678 մլն դոլարի մեծ մասը կրկին ստացել են ԱՄՆ-ում և Եվրոպայում տեղակայված կազմակերպությունները և միայն 12%-ը` Աֆրիկայի ներկայացուցիչները:

Գյուղոլորտում մասնագիտացած ոչ առևտրային խմբերին հատկացված 669 մլն դոլարից 75%-ը բաժին է ընկել ամերիկյան և միայն 4%-ը` աֆրիկյան կազմակերպություններին:

Share