Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ-ը ԱՄՀ-ին առաջարկել է դուրս գրել Արևմտյան Աֆրիկայի որոշ երկրների պարտքը

Միացյալ Նահանգները Արժույթի միջազգային հիմնադրամին առաջարկել է դուրս գրել Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրների պարտքը` Էբոլա տենդի տարածման դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուին:

Օգնությունը հնարավոր է` հատկացվի Լիբերիային, Սիեռա Լեոնեին և Գվինեային: Այս երկրներին կներվի, ընդհանուր առմամբ, 100 մլն դոլարի պարտք, այն դեպքում, երբ պարտքի համախառն ծավալը կազմում է 372 մլն դոլար:

Նշվում է, որ ԱՄՆ-ը իր այս որոշումը ԱՄՀ մյուս անդամներին կառաջարկի նոյեմբերի 15-16-ը Սիդնեյում կայանալիք G20 գագաթնաժողովին:

Share