Բաժին. Ֆինանսական

Cisco Systems-ի եռամսյակային շահույթը կրճատվել է 8,4%-ով

Ամերիկյան Cisco Systems-ի զուտ շահույթը 2015թ. ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 1.8 մլրդ դոլար` մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվելով 8,4%-ով:

Եռամսյակային եկամուտների ծավալը հասել է 12,2 մլրդ դոլարի` ցուցադրելով 1,3% աճ: Ընկերության օպերացիոն շահույթը, նախորդ տարվա նույն հատվածում գրանցված 2,4 մլրդ դոլար ցուցանիշի նկատմամբ, կազմել է 2,3 մլրդ դոլար:

Հեռահաղորդակցության սարքավորումների արտադրողի կապիտալավորման ծավալը NASDAQ բորսայում ներկայում գնահատվում է 128 մլրդ դոլար:

Share