Բաժին. Ֆինանսական

Մուլտիմիլիոնատերերի թվով առաջատար է Միացյալ Նահանգները

Wealth-X և UBS ընկերությունների տվյալներով` 2014-ին մուլտիմիլիոնատերերի (ավելի քան 30 մլն դոլար կարողությամբ) թիվն աշխարհում ավելացել է 6%-ով` կազմելով 211,275 հազար մարդ: Նրանց համախառն հարստության ծավալը գնահատվում է գրեթե 30 տրլն դոլար: Չնայած մուլտիմիլիոնատերերի ընդհանուր թիվը կազմում է մոլորակի բնակչության ընդամենը 0,004%-ը, այդուամենայնիվ, նրանք կառավարում են համաշխարհային հարստության 13%-ը:

Մոլորակի երկրների շարքում մուլտիմիլիոնատերերի թվով առաջատար է ԱՄՆ-ը (69,560 հազ. մուլտիմիլիոնատեր): Այնուհետև` հաջորդում են Գերմանիան (19,095 հազ.), Ճապոնիան (14,720 հազ.), Մեծ Բրիտանիան (11,510 հազ.) և Չինաստանը (11,070 հազ.):

Ընդ որում, քաղաքների ցանկում ամենահարուստների թվով առաջատար է ճանաչվել Նյու Յորքը (8655 մուլտիմիլիոնատեր), երկրորդ տեղում` Լոնդոնն է (6815 մուլտիմիլիոնատեր): Թոփ տասնյակում է հայտնվել ևս 4 եվրոպական քաղաք (բոլորն էլ` ԳԴՀ-ում)` Մյունհեն, Համբուրգ, Դյուսելդորֆ և Շտուտգարտ:

Share