Բաժին. Ֆինանսական

Apple-ի կապիտալիզացիան գերազանցել է 700 մլրդ դոլարը

Ամերիկյան Apple ընկերության կապիտալավորման մակարդակը կազմել է 700,3 մլրդ դոլար: Կորպորացիայի բաժնետոմսերի գները ցուցադրել են նկատելի աճ, ինչը տեղի է ունեցել ընթացիկ տարվա կտրվածքով ամերիկյան ՀՆԱ-ի աճի տեմպերի վերաբերյալ գնահատականների բարձրացման ֆոնին: Այսպես, ԱՄՆ առևտրի նախարարության տվյալներով` ֆինանսական երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, երկրի ՀՆԱ-ն արձանագրել է 3,9% աճ: Մինչդեռ` Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները նախնական գնահատականներով ակնկալում էին միջինը 3,3%-3,5% աճ:

 Ամերիկյան ՏՏ հսկայի մեկ բաժնետոմսի գինը տարեսկզբից առայսօր թանկացել է 47%-ով: Apple-ի կապիտալավորումն ավելանում է ընկերության ֆինանսական ցուցանիշների բարելավմանը զուգընթաց: Հենց միայն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում Apple-ի զուտ շահույթի ծավալը կազմել է 8,47 մլրդ դոլար` գերազանցելով վերլուծաբանների կանխատեսումները:

 Կորպորացիայի գնահատականներով` 2015 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ընկերության եկամուտների ծավալը կտատանվի 63,5-66,5 մլրդ դոլարի միջակայքում:

Share