Բաժին. Ֆինանսական

ՀԱՀ-ում բացվել է «Գազպրոմբանկի» դուստր ձեռնարկությունը

Հարավային Աֆրիկայում բացվել է «Գազպրոմբանկի» դուստր ձեռնարկությունը, որը կղեկավարի հարավաֆրիկացի տնտեսագետ Լումկիլե Մոնդին: Վերջինս ավելի վաղ զբաղեցնում էր ՀԱՀ Արդյունաբերական զարգացման կորպորացիայի փոխնախագահի պաշտոնը: Ի դեպ, «Գազպրոմբանկը» սրանով դարձավ ՀԱՀ-ում 100 տոկոսանոց դուստր ձեռնարկություն ունեցող ռուսական առաջին առևտրային բանկը:

«Մենք գործելու ենք աշխարհամասի ինչպես հարավում, այնպես էլ արևելքում: Մեզ հետաքրքրում են այն նախագծերը, որոնք վերաբերում են արդյունաբերության ավանդական ոլորտներին` նավթին, գազին, էներգետիկային և ենթակառուցվածքին»,- ասել է բանկի կառավարչի տեղակալ Օլեգ Վակսմանը:

Ի դեպ, «Գազպրոմբանկից» բացի ՀԱՀ-ում գործում է նաև պետական «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցչությունը:

Նկատենք, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Հարավաֆրիկյան Հանրապետության տնտեսությունն արձանագրել է 1,4% աճ, ինչը 2009-ից առայսօր նկատված վատագույն ցուցանիշն է: Ընդ որում` 2013-ին երկրի տնտեսական աճը ավելացել է 2,2%-ով:

Share