Բաժին. Ֆինանսական

Կորպորատիվ պարտատոմսերի համաշխարհային թողարկումը 2014-ին կհասնի ռեկորդային չափերի

Կորպորատիվ պարտատոմսերի համաշխարհային թողարկումը տարեսկզբից առայսօր կազմել է 3,96 տրլն դոլար: Այսպիսով, 2012-ին գրանցված 3,97 տրլն դոլար տարեկան ռեկորդից աշխարհը ետ է ընդամենը 7 մլրդ դոլլարով, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Խոշորագույնը համարվող ամերիկյան շուկայում կորպորատիվ պարտատոմսերի վաճառքն արդեն իսկ գերազանցել է մեկ տարի առաջվա առավելագույն մակարդակը և կազմել 1,5 տրլն դոլար:

Ընդ որում, ներդրումային մակարդակի վարկանիշ ունեցող ընկերությունները ամերիկյան շուկայում տեղաբաշխել են ռեկորդային` 1,18 տրլն դոլար ծավալի պարտատոմս, ինչը 1,4%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Հատկանշական է, որ 2013թ. դեկտեմբերին Bank of America-ն 2014թ. համար կանխատեսում էր տվյալ ոլորտում էմիսիայի 16%-ով, իսկ Barclays-ը` 8%-ով կրճատում, սակայն ավելի ուշ, գնահատելով իրական դինամիկան, երկու բանկերն էլ վերանայեցին իրենց կանխատեսումները:

Share