Բաժին. Ֆինանսական

Alcoa-ի շահույթը 2014-ին կազմել է 268 մլն դոլար

Ամերիկյան ալյումինային հսկայի զուտ շահույթը 2014 թ. արդյունքներով կազմել է 268 մլն դոլար` 2013-ին արձանագրված 2,285 մլրդ դոլար վնասի նկատմամբ:

Անցյալ տարվա 4-րդ եռամսյակում Alcoa-ն ստացել է 159 մլն դոլարի զուտ շահույթ: Հաշվետու եռամսյակում` ընկերության  եկամուտն աճել է 14%-ով և կազմել 6,4 մլրդ դոլար: Ընդհանուր առմամբ` տարվա կտրվածքով Alcoa-ի եկամուտներն ավելացել են 3%-ով (23,9 մլրդ դոլար):

Ամերիկյան ընկերությունը 2015 թվականի համար կանխատեսում է ալյումինի նկատմամբ միջազգային պահանջարկի 7% աճ:

Share