Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. հարկ վճարողների համար փետրվարի 10-13-ը կազմակերպվում են դասընթացները

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015 թվականի փետրվարի 10-ից 13-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարում կատարել («Ամերիաբանկ» ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2015թ-ի փետրվարի 9-ը ներառյալ և մասնակցության հայտ ուղարկել (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am: Դասընթացի արժեքն է 30.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 060 544 986 և 060 544 692 հեռախոսահամարներով:

Դասընթացի 1-ին օր, փետրվարի 10-ին

18:30-19:50 – Թեմա 1. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ, դասախոս՝ Ա.Մաթևոսյան

19:50-20:00 – Ընդմիջում (Սրճադադար)

20:00-21:20 – Թեմա 2. Մաքսային օրենսդրության փոփոխություններ, դասախոս՝ Վ.Ղազարյան:

Դասընթացի 2-րդ օր փետրվարի 11-ին

18:30-19:50 – Թեմա 3. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, դասախոս՝ Ա. Սեմերջյան

19:50-20:00 – Ընդմիջում (Սրճադադար)

20:00-21:20 – Թեմա 4. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ,  քննարկում, հարց ու պատասխան, դասախոս՝ Ա.Վարդանյան:

Դասընթացի 3-րդ օր, փետրվարի 12-ին

18:30-20:00 – Թեմա 5. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, դասախոս՝ Ա. Ալոյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճադադար)

20:15-21:20 – Թեմա 5. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, դասախոս՝ Ա. Ալոյան

Դասընթացի 4-րդ օր, փետրվարի 13-ին

18:30-19:50 – Թեմա 6. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ՀՀ ռեզիդենտի և ՀՀ ոչ ռեզիդենտի շահութահարկի առանձնահատկությունները), քննարկում, հարց ու պատասխան, դասախոսներ՝ Հ.Յանիկյան և Գ.Կիլինյան

19:50-20:00 – Ընդմիջում (Սրճադադար)

20:00-21:20 – Թեմա 6. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ՀՀ ռեզիդենտի և ՀՀ ոչ ռեզիդենտի շահութահարկի առանձնահատկությունները), քննարկում, հարց ու պատասխան, դասախոսներ՝ Հ.Յանիկյան և Գ. Կիլինյան:

Share