Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 22/01/15

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 22-ին, բորսայում կայացել է 2700000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 470.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 470.00 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 6 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 5550000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 24.00%, փակմանը` 24.00%, առավելագույնը` 24.00%, նվազագույնը` 24.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 24.0000%:   

Share