Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը պահպանել է 0-0,25% մակարդակում

ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգը (ԴՊՀ) որոշել է բազային տոկոսադրույքը պահպանել 0-0,25% մակարդակում: Այս մասին է վկայում ԱՄՆ Բաց շուկայում գործառնությունների գծով դաշնային հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը:

Ինչպես ավելի վաղ` Դավոսի համաժողովին հայտարարել էր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը, ԱՄՀ-ը 2015-ի կեսերին ակնկալում է ԱՄՆ Ֆեդռեզերվի կողմից հիմնական տոկոսադրույքի բարձրացում:

«Դաշնային պահուստների համակարգը, ամենայն հավանականությամբ, մտադիր է ընթացիկ տարում տոկոսադրույքը բարձրացնել: Մենք ակնկալում ենք, որ տոկոսադրույքի բարձրացումն առավել հավանական է տարվա կեսերին, այլ ոչ թե վերջին, ինչպես շուկայի մասնակիցներն են կանխատեսում»,-ասել է Լագարդը: «Սա լավ նորություն է, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ տնտեսությունն աճում է: Իսկ այդ որոշման հետևանքները` արդեն այլ պատմություն է: Ակնհայտ է, որ արդյունքում շուկաներում անխուսափելիորեն կլինեն կողմնակի երևույթներ և վայրիվերումներ»:

Share