Բաժին. Ֆինանսական

2014-ին Կենտրոնական բանկերի կողմից ձեռքբերված ոսկու պաշարների մեկ երրորդը բաժին է ընկել ՌԴ ԿԲ-ին

2014թ. աշխարհի Կենտրոնական բանկերի կողմից գնված ոսկու մեկ երրորդը բաժին է ընկել Ռուսաստանին, գրում է բրիտանական The Financial Times-ը: GFMS հետազոտական խմբի տվյալներով` ԽՍՀՄ փլուզումից ի վեր Մոսկվան ազնիվ մետաղի ձեռքբերման համար ծախսել է ռեկորդային չափի գումար:  Նախորդ տարում ԿԲ-ներն, ընդհանուր առմամբ, գնել են 461 տոննա ոսկի, ինչը 13%-ով գերազանցում է 2013-ի ցուցանիշը: Թերթը գրում է, որ վերջին 6 տարում գլխավոր կարգավորիչները ոսկու պահուստներն, ընդհանուր առմամբ, ավելացրել են 1,8 տոննայով:

Ինչ վերաբերում է ՌԴ ԿԲ-ին, ապա GFMS-ի գնահատականով` 2014թ. առաջին 11 ամիսներին այն ձեռք է բերել 152 տոննա ոսկի` 6,1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ (այսօրվա գներով), ինչը 123%-ով ավելի է, քան 2013թ. ցուցանիշը:

Նշենք, որ 2014թ. արդյունքներով` Ռուսաստանը ոսկու արդյունահանման ծավալով աշխարհում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (272 տոննա): Պատվավոր հորիզոնականում Չինաստանն է (465 տոննա), իսկ երրորդ տեղում Ավստրալիան (269 տոննա):

Share