Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. քարտերով էլեկտրոնային առևտրի անվտանգության նոր համակարգ

Նպատակ ունենալով խթանել քարտերով էլեկտրոնային առևտրի զարգացումը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ներդրել է Visa և MasterCard քարտերով ինտերնետում վճարումների իրականացման ժամանակակից անվտանգության համակարգ՝ պաշտպանելով իր քարտապանների վճարումները 3D Secure առաջադեմ տեխնոլոգիայով:

3D Secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս Verified By Visa և MasterCard SecureCode տարբերանշանները կրող կայքերում ինտերնետային վճարումներ իրականացնելիս նույնականացնել  քարտապանին, քանի որ յուրաքանչյուր իրականացվող վճարում պետք է հաստատվի մեկանգամյա օգտագործման համար նախատեսված կոդով, որը SMS հաղորդագրության միջոցով ուղարկվում է քարտապանի Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին:

Բանկում գրանցված բջջային հեռախոսահամար չունենալու կամ գրանցված համարի փոփոխման դեպքում, Verified By Visa և MasterCard SecureCode սերտիֆիկատ ունեցող կայքերում գործարքները կմերժվեն՝ մինչև Բանկում հաճախորդի ճիշտ հեռախոսահամարի գրանցումը:

Ուստի, 3D Secure անվտանգության համակարգից օգտվելու համար խորհուրդ ենք տալիս համոզվել, որ Բանկում գրանցված է Ձեր  գործող բջջային հեռախոսահամարը:

3D Secure ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով բանկի հեռախոսային սպասարկման կենտրոն 010 31 88 99 հեռախոսահամարով:

Share