Բաժին. Ֆինանսական

Պետդումայում կքննարկվի ԲՐԻԿՍ-ի Զարգացման նոր բանկի մասին համաձայնագիրը

ՌԴ Պետդումա  է ներկայացվել ԲՐԻԿՍ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) Զարգացման նոր բանկի ստեղծման վերաբերյալ համաձայնագրի վավերացման նախագիծը: Այս մասին հայտնում է ՌԴ վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթուղթը:

«Համաձայնագիրը նախատեսում է բազմակողմանի ֆինանսական ինստիտուտի` Զարգացման նոր բանկի ստեղծում, որը կֆինանսավորի ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների և զարգացող երկրների ենթակառուցվածքային և կայուն զարգացման նախագծերի զարգացումը»,-ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ բանկի հիմնադիրները ԲՐԻԿՍ երկրներն են, սակայն կարող են միանալ նաև այլ պետություններ: Բանկի գլխամասը տեղակայվելու է Շանհայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԲՐԻԿՍ երկրները կձևավորեն Զարգացման նոր բանկի տնօրենների ժամանակավոր խորհուրդ:

Share