Բաժին. Ֆինանսական

Sotheby’s-ում մեկ ժամում վաճառվել է Կլոդ Մոնեի 5 կտավ

Երեկ` փետրվարի 4-ին Լոնդոնի Sotheby’s աճուրդում սահմանվել է վաճառքի ռեկորդ: Ֆրանսիացի հայտնի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի 5 կտավները ընդամենը մեկ ժամում վաճառվել են 83,8 մլն դոլարով (55,7 մլն ֆունտ ստերլինգ): Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ամենաթանկարժեք լոտը եղել է «Գրանդ ջրանցքը» կտավը, որը գնվել է 35,6 մլն դոլարով (23,7 մլն ֆունտ ստերլինգ): «Բարդիները Ժիվերնիում» կտավը վաճառվել է 16,2 մլն դոլարով (10,7 մլն ֆունտ ստերլինգ), «Ափը»` 10,2 մլն ֆունտով, «Անտիբի տեսարան` Սալիսի այգիներից» նկարը` 8,7 մլն ֆունտով և «Քաջվարդերով ծաղկամանը»` 8,7 մլն ֆունտով:

Ընդհանուր առմամբ` փետրվարի 4-ին Sotheby’s-ում վաճառքից ստացված եկամուտները կազմել են 280,2 մլն դոլար (186,4 մլն ֆունտ ստերլինգ), ինչը համարվում է մեկ օրում իրականացված վաճառքների ռեկորդ:

Share