Բաժին. Ֆինանսական

Գոգենի «Հարսանիքը ե՞րբ է» կտավը վաճառվել է ռեկորդային 300 մլն դոլարով

Ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Գոգենի «Nafea Faa Ipoipo» («Հարսանիքը ե՞րբ է») կտավը վաճառվել է ռեկորդային 300 մլն դոլարով, գրում է The New York Times-ը` հղում անելով եվրոպական և ամերիկյան աղբյուրներին: Հաղորդվում է նաև, որ սա արվեստի գործի համար երբևէ վճարված ամենաբարձր գինն է: Գնորդը Qatar Museums կազմակերպությունն է, որտեղ, սակայն, զերծ են մնացել մեկնաբանություններից:

1892-ին նկարված կտավում պատկերված են երկու թաիթուհիներ: Նկարը պատկանել է Sotheby’s-ի նախկին աշխատակիցներից մեկին` շվեյցարացի 62-ամյա Ռուդոլֆ Շտեխլինին: 

Նշենք, որ մինչև այդ նախորդ ռեկորդակիրը համարվում էր մեկ այլ հայտնի իմպրեսիոնիստ Պոլ Սեզանի «Քարտ խաղացողները» կտավը, որի համար Քաթարը 2011-ին վճարել էր 250 մլն դոլար:

Share