Բաժին. Ֆինանսական

Որոնք են 2015թ. աշխարհի ամենաթանկ բանկային բրենդները

Brandirectory գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ բանկային բրենդների հերթական` 2015թ.-ի ցուցակը: 

Ցուցակը գլխավորում է ամերիկյան Wells Fargo բանկը, որի բրենդի արժեքը գնահատվել` 34.925 միլիարդ դոլար, անցյալ տարվա համեմատ Wells Fargo-ի ապրանքային նշանի արժեքն աճել է 4.7 միլիարդով:

Երկրորդ հորիզոնականում է չինական ISBC բանկը`27.459 միլիարդ դոլար: 2014թ.-ի համեմատ բրենդի արժեքն աճել է 5.0 միլիարդով:

Երրորդ հորիզոնականում HSBC-ն է` 27.280 միլիարդ: Անցյալ տարվա համեմատ արձանագրվել է աճ 500 մլն դոլարով:

Չորրորդ տեղում է China Construction Bank-ը` 26.417  միլիարդ: Citi-ն հինգերորդն է` 26.216 միլիարդ դոլար: Վեցերորդ հորիզոնականում է Bank of America-ն` 25.713 միլիարդ դոլար: Chase-ը յոթերորդն է` 24.819 միլիարդ: Ութերորդ տեղում է Agricultural Bank of China-ն` 22.714  միլիարդ դոլար: Bank of China-ն իններորդն է` 20.392 մլրդ: Տասնյակը եզրափակում է Santander-ը` 18.700 միլիարդ դոլար:

Share