Բաժին. Ֆինանսական

«Շահող կտրոն» վիճակահանության արդյունքների մասին – փետրվար 2014

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2015 թվականի փետրվարի 14-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

8 5 2 9 1 8 6 5 

2015 թվականի փետրվարի 14-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են հունվար ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և մարտ ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները: 

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից փետրվար ամսվա ընթացքում կընդունվեն հունվար ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կընդունվեն մարտ ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները: 

Փետրվար ամսվա ընթացքում կընդունվեն 2014թ. դեկտեմբերին կայացած վիճակահանության արդյունքներով (54674367 շահող թվերով) հունվար ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Փետրվար և մարտ ամիսների ընթացքում կընդունվեն հունվարին կայացած վիճակահանության արդյունքներով (48271937 շահող թվերով) փետրվար ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share