Բաժին. Ֆինանսական

2014թ. ԱՐՄԵՆԱԼ գործարանը ՀՀ պետբյուջե է վճարել 1.880 մլրդ դրամի հարկ

ՀՀ հարկային ծառայության տվյալներով 2014թ. ԱՐՄԵՆԱԼ գործարանը հանրապետության պետբյուջե է մուծել 1.880 մլրդ դրամ, որը 5.0%-ով գերազանցում է 2013թ. ցուցանիշը:

Ինչպես վկայում է ՀՀ Մաքսային ծառայության հաշվետվությունը, Հայաստանից 17 երկրներ՝ Եվրոպա, ԱՄՆ, Ասիա և Աֆրիկա արտահանված ալյումինե փայլաթիթեղի մաքսային արժեքը 2014թ. կազմել է 88.5 մլն դոլար՝ ֆիզիկական ծավալը գրեթե 30 հազար տոննա: Այս ցուցանիշների աճը 2013 թ. համեմատությամբ կազմել է համապատասխանաբար 10.1% և 10.9%:

ԱՐՄԵՆԱԼ-ը պատրաստի արտադրանքի խոշորագույն արտահանողն է: Ընդ որում ալյումինե փայլաթիթեղի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ դրամային արտահայտությամբ կազմում է 5.9%:

Հիշեցնենք, որ 2014թ. ԱՐՄԵՆԱԼ գործարանը թողարկել է 29.251 տոննա արտադրանք, որը 5.6%-ով ավել է 2013թ. նկատմամբ:

Share