Բաժին. Ֆինանսական

Morgan Stanley-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությանը կվճարի 2.6 մլրդ դոլար

Ամերիկյան Morgan Stanley բանկը, ըստ նախնական պայմանավորվածության ԱՄՆ Արդարադատության նախարարությանը կվճարի 2.6 մլրդ դոլար: Ինչպես նշվում է Morgan Stanley-ի պաշտոնական հաղորդագրության մեջ, բանկին մեղադրում են, ֆինանասական «փուչիկի» ստեղծման համար, ինչի պատճառով տուժել են հազարավոր քաղաքացիներ: Ըստ առկա տվյլաների, բանկը ներդրումենրին վերաբերող կեղծ տվյալներ է տվել ներդրողներին:

Morgan Stanley բանկի նախագահը նշել է, որ այս պայմանավորվածությունը դեռ կրում է նախնական բնույթ և չի բացառել, որ այն կարող է չեղյալ համարվել: Նշենք, որ նույնատիպ մեղադրանքների պատճառով JPMorgan Chase բանկը ԱՄՆ Արդարադատության նախարարությանն է վճարել 13 մլրդ դոլար, իսկ Bank of America-ն՝ 16.7 մլրդ դոլար:

Share